Սիրողական բռնցքամարտի Ուկրաինայի ֆեդերացիան՝ԲՈՒՖ-ն այս տարվա գործկոմի իր վերջին նիստում ամփոփել է մրցաշրջան-2015-ի արդյունքներ ու որոշում է կայացրել ընթացիկ մրցաշրջանից սկսած ֆեդերացիայի հատուկ մրցանակներ շնորհել 3 անվանակարգերում ՝ մրցաշրջանի Ուկրաինայի լավագույն բռնցքամարտիկին, մարզչին ու մրցավարին:

 


Ուրախությամբ պիտի նշել ,որ ԲՈՒՖ-ի վարկածով 2015թ Ուկրաինայի լավագույն բռնացքամատիկի առաջին դափնեկիր է ճանաչվել մեր հայրենակից ,91կգ քաշային կարգի բռնցքամարտիկ, Ուկրաինայի ընտրանու ներկայիս առաջատար , 21-ամյա Գևորգ Մանուկյանն, ով այս տարի նախ հունիսն արծաթե մեդալ է նվաճել Բաքվում տեղի ունեցած Եվրոպայի մարզական 1-ին խաղերում, իսկ հոկտեմբերի էլ Դոհայում(Քաթար) բրոնզե մեդալի է արժանացել մեծահասակների բռնցքամարտի աշխարհի առաջնությունում:
Ի դեպ, Մանուկյանը նաև աշխարհի առաջնոթւյունում ուեցած փայլուն ելույթի համար Ուկրաինայի օլիմպիական կոմիտեի՝ ՈՒԿՕ-ի կողմից Ուկրաինայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիկ է ճանաչվել ու առանձին նաև ՈՒՕԿ-ի հատուկ մրցանակի ՝ դրամական պարգևի, պատվոգրի ու հուշամրցանակ արձանիկի է արժանացել ,որը օրերս նրան հանձնեց ՈՒՕԿ-ի նախագահ, լեգենդար բարձրացատկորդ Սերգեյ Բուբկան :
ԲՈՒՖ-ի լավագույն մարզչի մրցանակը հանձնվել է Գևորգի անձնական մարզիչ Ալեքսանդր Պոլիշչուկին , իսկ լավագույն մրցավարինը ՝ մեծահասակների աշխարհի ու Աֆրիկայի առաջնությունները սպասարկած միջազգային կարգի մրցավար, ԱԻԲԱ-ի եռաստղ կարգ ունեցող մրցավար Նիկոլայ Կարակուլովին:

 


Հավելնեք, որ ԲՈՒՖ-ի առաջին դափնեկիրներին բռնցքամարտի Ուկրաինայի ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Պրոդիվուսը հանձնեց < Կիմբերլի>ոսկերչական խանութի կողմից հատուկ այս կարևոր ու նշանակալի իրադարձության առիթով պատրաստված թանկարժեք մրցանակները:

 

Արամ Ուգուջյան