Ռուսաստանի ԵԱՀԿ-ում մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը "Ռոսիյա-24"-ին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի դիրքորոշմանը Արցախի հարցում...

 


"Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում հակամարտող կողմերից մեկին պաշտպանելը,ինչպես անում է Թուրքիան, ապակառուցողական է և չի կարող ունենալ շարունակություն...ԵԱՀԿ-ն չի պաշտպանում այդպիսի քաղաքականությունը...ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ԱՄՆ-ն,ՌԴ-ն և Ֆրանսիան են իրենց վրա կրում խաղաղապահի հիմնական բեռը...Ի դեպ,Թուրքիանել է Մինսկի խմբի անդամ...Բայց առաջատար դերը երեք համանախագահներինն է և որևէ մեկի փորձերը պաշտպանել հակամարտող կողմերից մեկին ապակառուցողական է ",-ասել է Լուկաշևիչը...Ռուսաստանցի դիվանագետը հույս է հայտնել,որ դեկտեմբերին սպասվելիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո լարվածությունն Արցախի շուրջ կթուլանա...

 


ՌԴ-ի բարձրաստիճան դիվանագետի հայտարարությունը ապտակ էր Անկարային,որի վարչապետը և արտգործնախարարը ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումից հետո շատ մեծ ուշադրություն սկսեցին ցուցաբերել Արցախին..."Ադրբեջանի օկուպացված տարածքների" ապագայով շատ անհանգստացած Անկարային Մոսկվան ցույց տվեց իր տեղը Մինսկի խմբում...Թուրքիայի տեղը Բելոռուսի,Իտալիայի,Շվերդիայի և Մինսկի խմբի այլ անդամների կողքին է,բայց ոչ ԱՄՆ-ի,Ռուսաստանի և Ֆրանսիայի...

 

 

Լուկաշևիչի շուրթերով Մոսկվան նաև հասկացրել է Բաքվին,որ շատ չոգևորվի Անկարայից հնչող ազերիամետ բարբաջանքներից և չփորձի սրելով իրավիճակը հայ-ազդրբեջանակնան սահմանին,ինչպես նաև Արցախի և Ադրբեջանի շփման գծում շեղել իր ուշադրությունը Սիրիայից և ռուս-թուրքական հարաբերություններից...Եթե ՌԴ-ի և Թուրքիայի միջև "սառը պատերազմը" Մոսկվան դեռ հանդուրժում է,ապա Բաքվի նման շնագայլի փորձերը՝ պաշտպանել մեծ եղբորը, կարող են բավական ծանր հետևանքներ ունենալ Իլհամ Ալիևի և նրա ղեկավարած երկրի համար...

 

 

Գագիկ Համբարյան