Մերսինում քրդերը հրկիզել են թուրքական ուժայինների ռազմամեքենանաերը, թուրքերին պատկանող խանութները: Մերսինում վիրավորվել է երկու թուրք հատուկջոկատային:
Վանի Տուշպա թաղամասում կրկին բախումներ են եղել, բախումների արդյունքում զոհվել է մեկ թուրք զինվորական, քրդերին հաջողվել է Տուշպա թաղամասից դուրս հանել թուրքական բանակի զինտեխնիկան:
Մարդին նահանագի Դերգեչիտ քաղաքում գիշերը ձերբակալել են Ժողովրդադեմոկրադական կուսակցության համանախագահ Յասին Թուրանին, ում մեղադրում են YDG-H-ին աջակցելու համար:

 


Ստամբուլում, Էսենլեր թաղամասում քրդերը հարձակվել և հրկիզել են թաղամասի բանկերից երկուսը:
Թուրքական ժամանակով ժամը 23:00-ին Թուրքիան զորք է մտցրել Հարավային Քուրդիստան:

 


Կիլիկիա Հայաստան