60 տարի առաջ' 1948-ի այս օրը' ըին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: 1950-ին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես մարդու իրավունքների միջազգային օր:
Հռչակագիրը թարգմանվեց ավելի քան 360 լեզուներով. աշխարհում որևէ այլ փասթաթուղթ չի թարգմանվել այսքան շատ լեզուներով:

 


Մարդու իրավունքների հռչակագիրն այն հիմնական փաստաթուղթն է, որում առաջին անգամ ամրագրվեցին մարդու և անհատի հիմնական իրավունքները:
Այս օրը բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ միջոցառումներ են կազմակերպում՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության առաջնայնությունը և կարևորությունը:

 


Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրվել են նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում, Հայաստանում ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը:
Հ.Գ. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքն ընդունվեց 2003-ի հոկտեմբերի 21-ին:

 

Գրիգորյան Ժորա