Վերջին ժամանակաշրջանում մեր հանրության մոտ ակտիվացել է թուրքական թեման ու բոլորը համակարծիք են ,որ Թուրքիան կփլուզվի: Սակայն բոլորը Թուրքիայի փլուզումը կապում են ռուս-թուրքական հակամարտության հետ, ինչը ես սխալ եմ համարում: Ռուսաստանը Թուրքիայի հետ չունի ոչ մի խորքային հարց: Ներկայիս հարցերն ու խնդիրները կարող են լուծվել ժամերի ընթացքում ու Ռուաստանը դառնա Թուրքիայի ամենալավ բարեկամներից մեկը:


Մենք միշտ բաց ենք թողնում ամենակարևոր գործոնը, միշտ հիմնվում ենք նրա վրա ,ինչը որ շատ ենք ցանկանում լինի: Թուրքիան չի փլուզվի, այն կմասնատվի...Եթե սեպտեմբերին ես կանխորոշում էի միայն քրդական ինքնավարությունների ի հայտ գալուն, ապա այսօր ուրվագծվում է նաև կրոնական գործոնը: Թուրքիայի Սևծովյան տարածաշրջանի և Միջերկրական ծովի տարածաշրջանի բնկաչությունը կրոնական առճակատումների մեջ են: Չեմ բացառում, որ թուրքաքան ցեղերը մասնատվեն՝ ելնելով իրենց կրոնական ուղղվածությունից, բայց սա դեռ հում է, պրոցեսը նոր է սկսվել...


Այս ամենի մեջ, սակայն մեկ հարցի շուրջ ունեմ մտավախություն: Մեզ սահմանակից հատվածներում կրկին աշխուժացել են ազերիները, կրկին այստեղ գործում են հարկային ու վարկային արտոնություններ ազերիների համար:Ազերիների մուտքը այստեղ նորություն չէ, բայց զանգվածային մուտքն արդեն մտահոգող է: Թուրքիան փորձ է անում մեկ կրակոցով երկու հարց լուծել՝ քրդերի գործոնը չեզոքացնել և Հայերի Հարցը փակել:

 

Կիլիկիա Հայստան