Ռուսասական ռազմանավն այսօր առավոտյան անցել է Ստամբուլով՝ Բոսֆորի նեղուցով, անցել է դեպի Միջերկրական ծով: Բանը նրանում է, որ նավի վրա գնտվող զինվորները հակահրթիռային զենքերով , ուսին դրված, կրակելու պատրաստ դիրքով , անցել են Բոսֆորը: Այս փաստը շատ է նյարդայնացրել Թուրքիային: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իր զայրութն է հայտնել «Կայսր Կունիկով» ռուսկաան ռազմանավի հրամանատարության նման պահվածքի առթիվ:
«Սա սադրանք է: Սկզբից ռուսկան ռազմական ինքնաթիռներն են խախտում մեր օդային սահմանը, հիմա էլ ռազմանավերն են խախտում Մոնթերուքսի կոնվեցիայի պայմաննները, որը կարգավորում է ռազմանավերի անցման կարգը Բոսֆորի և Դարադանելի նեղուցներով», - այսօր Անթալիայում ասել է Չավուշօղլուն:
Նա նաև ավելացրել է, որ «այսուհետ կտրվի անհրաժեշտ պատասխանը նման իրավիճակներում,քանի որ դա համարվում է սպառնալիք»:

 


Նշեմ , որ Միջերկրական ծովի արևելքում ավելացել է ռազմածովային լարվածությունը: Ռուսական ռազմանավերը անընդհատ անցնում են թուրքական նեղուցներով, ինչն էլ անհանգստություն է պատճառում Թուրքիային: Բացի Ռուսաստանից և Թուրքիայից, տաս երկիր ևս իր ռազմանավերն ունի Միջերկրական ծովում: ՆԱՏՕ-ի ռազմանավերը այսօր ևս խարիսխ են գցել Ստամբուլի Սերեյբուռնու նավահանգիստում:ՆԱՏՕ-ի ռազմանավերի խմբում կան Պորտուգալիայի F-334 NRP Francisco de Almeida, Իսպանիայի F-105 ESPS Blaz de Lezo և Կանադայի FFG-338 HMCS Winnipeg նավերը:

 

Կիլիկիա Հայաստան