Վայոց ձորի մարզում հեմոդիալիզի ծառայություններ իրականացնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որը կնպաստի հեմոդիալիզի կարիք ունեցող հիվանդների բուժօգնությունը ժամանակին և որակյալ կազմակերպելուն' կրճատելով մարզից Երևան հասնելու և վերադարձի տրանսպորտային ծախսերը և այլ անհարմարություններ: Մարզում հեմոդիալիզային ծառայության ներդրման նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ն ապահովել անհրաժեշտ սարքավորումներով' արհեստական երիկամի և ջրի մաքրման սարքավորումներով: Որոշմամբ նախատեսվում է ձեռքբերել ջրի մաքրման սարքավորում:

 

 

Մանե Զաքարյան