Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է,որ Սիրիայում Ռուսատանը տեղ չունի...Այս մասին հաղորդում է թուրքական TRT Haber-ը...Ըստ ֆաշիստ Էրդողանի,Թուրքիային և սիրաիկան ժողովրդին շատ բաներ են կապում..."Սիրիան ժամանակին եղել է Օսմանյան կայսրության կազմում...Սիրիայում բնակվում են թուրքեր,որի պատճառով էլ մենք բավական ակտիվ ենք սիրիական քաղաքականության մեջ",-շարունակել է իր նեոօսմանյան և պանթուրքիստական բարբաջանքը Թուրքիայի ֆաշիստ նախագահը...

 


Թուրքիայի նախագահի այս հայտարարությունը լիովին ապացուցում է,որ Էրդողանի գլխավոր նպատակն է վերականգնել Թուրքիայի ազդեցությունը այն բոլոր երկրներում,որոնք Օսմանյան կայսրությունը կորցրել է Առաջին աշխարհամարտից հետո...Պարզվում է,որ 21-րդ դարում որևէ տարածքում "տեղ" ունենալու համար պետք է նախկինում "կապ" ունենաս այդ ամենի հետ...Եթե այդպես է,ապա ի՞նչ գործ ունեն թուրքերը Փոքր Ասիայում...Նրանք այդտեղ հայտնվել են 11-12 դդ. Քրիստոսի ծննդից հետո...Կամ ի՞նչ գործ ունի ԱՄՆ-ն Սիրիայում...

 

Էրդողանը նաև ապացուցեց,որ Սիրիայում բնակվող թուրքերին օգտագործում է որպես հինգերորդ շարասյուն՝Սիրիայի օրինական իշխանությունների դեմ ահաբեկչական պատերազմ մղելիս...Էրդողանի համար կարևոր են Սիրիայի հյուսիս-արևմուտքում բնակվող թուրքերը...Նրան չի հետաքրքրում,թե Սիրիայում բնակվող ալավիները,քրդերը,դրուզները,շիա և սուննի արաբները,քրիստոնյաները,այդ թվում նաև հայերը ի՛նչ են մտածում Անկարայի ներսիրիական քաղաքականության մասին...

 

 

Էրդողանը մանիակալ առաջ է տանում իր ՆԵՈՕՍՄԱՆԱԿԱՆ և ՊԱՆԹՈՒՐՔԻՍՏԱԿԱՆ արտաքին քաղաքականությունը,որում նրան օգնում են ԱՄՆ-ն և վերջինիս մի քանի եվրոպացի մանկլավիկները...Այս քաղաքականությունը մեծ վտանգ է պարունակում Թուրքիայի բոլոր հարևանների համար,քանի որ գրեթե բոլորը նախկինում եղել են Օսմանյան կայսրության մաս...Ու Էրդողանը չի հապաղի,անհրաժեշտության դեպքում ներքաշվել այդ երկրների ներքին գործերին և ամրապնդել իր դիրքերը դրանցում...Առաջնայինը մեծ վտանգի մեջ են հայտնվում այն երկրները,որոնցում բնավում են թուրքեր կամ մահմեդականներ...

 

Սիրիայից բացի,դրանք են՝ Հունաստանը,Բուլղարիան,Վրաստանը և Իրանը...Բալկանյան թերակղզում 20 դ.վերջին և 21 դ. սկզբին տեղի ունեցած իրադարձություններում Անկարան պաշտպանում էր բոսնիացի մահմեդականներին և ալբանացիներին՝իր դիրքերը նախկին իր տիրույթներում էլ ավելի ամրապնդելով...
Հ.Գ.Թուրքիայի նախագահի այս հայտարարությունը ապացուցում է,որ վերջինս Սիրիայով չի սահմանափակվի..Ժամանակն է,որ այս տարածաշրջանի ժողովուրդները միանան և միահամուռ պայքարեն միջինասիական և ալթայան այս "քաղցկեղի" դեմ,քանի դեռ սա պատուհաս չի դարձել բոլորիս համար...

 

 

Գագիկ Համբարյան