Պավնիտ Սեմբին միշտ սիրել է նկարել: Դեռ մանուկ հասակում նա նկարում էր իր տետրերի և գրքերի վրա: Մեծանալով՝ հասկացավ, որ իր առջև պետք է նոր նպատակներ դնել, և որոշեց ավելի ու ավելի բարդացնել իր գործը: Այժմ Սեմբին սովորական իրերը վերածում է արվեստի գործի: Իր աշխատանքներում Պավնիտի յուրաքանչյուր կերպար ունի իր սեփական պատմությունը: Նրանցից ամեն մեկը յուրօրինակ է և հետաքրքիր: