Բաքվի բռնապետի վարչակարգը Նարդարանի շիա հավատացյալների բողոքի գործողությունների ճնշման ընթացքում խտրականություն չի դնում բռնի միջոցների մեջ:
Բիրտ ուժի աննախադեպ կիրառությամբ «կարգուկանոն» հաստատելու փորձերի ընթացքում Բաքվի բռնապետի ուժայիններն արդեն իսկ հավատացյալների նկատմամբ իրականացրել են սպանություններ, անօրինական ձերբակալություններ տեղաշարժի ազատության սահմանափակման և մարդու տարրական իրավունքների ու ազատությունների կոպիտ ոտնահարման գործողությունների գրեթե ողջ բույլը:

 


Իրավիճակը դեպքերի զարգացման տիպաբանությամբ սկսում է հիշեցնել նախորդ դարավերջին Իրանում շահական վարչակարգի կողմից շիա հավատացյալների նկատմամաբ կիրառվող բռնությունները, ինչի արդյունքում ի վերջո երկրում հաղթանակեց Իսլամական հեղափոխությունը:

 

 

Վարդան Ոսկանյան