Նագանոյում (Ճապոնիա) նոյեմբերի 27-29-ը անցկացված կանանց գեղասահքի մրցաշարքի 6-րդ փուլի ավարտից հետո ISU ամփոփեց ու հայտարարվեց 6փուլերի ընդհանուր արդյունքով լավագույնները ճանաչված բոլոր մրցաձևերի եզրափակիչների 6-ական մասնակիցների անունները:
Փայլուն մրցաշրջան անցկացնող, Ռուսաստանը ներկայանցող 2015թ աշխարհի պատանեկան առաջնության չեմպիոնուհի, 16-ամյա հայ մենասահորդուհի Եվգենյա Մեդվեդյաևյա- Բաբասյանը նման բարձր պատվի է արժանացել կանանց մենասահքում:

 


Նա ստուգատեսի մասնակցած երկու փուլերում իրեն գերազանց դրսորևելու շնորհիվ ապահովել է դեկտեմբերի10-13-ը Իսպանիայի Բարսելոն քաղաքում անցկացվելիք մրցաշարքի եզրափակիչ մրցաշարում հանդես գալու իօավունքը:
Տաղնդաշատ հայ մենասահորդուհին մրցաշարքի հոկտեեբերի 23-25-ն ԱՄՆ-ի Միլուոկի քաղաքում ընթացած 1-ին փուլի՝ Skate America 2015-ի հաղթողն է, իսկ նոյեմբերի 20-22-ը Մոսկվայում անցկացված 5-րդ փուլի գավաթի՝ Rostelecom Cup 2015 –ում ,որտեղ գեղանի դեռատի հայուհին 7 երկրի 12 ուժեղագույն մենասահորդուհիների պայքարում իր կարիերայի ռեկորդային ՝ 206,76միավոր արդյունքով զբաղեցրեց պատվաբեր 2-րդ հորիզոնականը, զիջելով միայն 211,32միավորով հաղթող ճանաչված իրեն հասակակից ու համերկրացի,16-ամյա Ելենա Ռադիոնովային: Վերջինս կանանց գեղասահքի 2015թ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրն է, 2015թ Եվրոպայի առաջնության և 2014թ մրցաշարքի երզափակիչ մրցաշարի արծաթե մեդալակիրը:
Վերջնական արդյունքերի ամփոփումից հետո հայտնի դարձավ,որ մրցաշարքի կանանց մենասահքի եզրափակիչ մրցաշարի հրաշալի վեցյակում Բասելոնում հանդես գալու իրավունք նվաճել են երկու ռուսաստանցի ՝ Մոսկվայում ծնված, նոյեմբերի 19-ին, 16 տարին բոլորած ու այնտեղ Էթերի Տուտբերիձեի ղեկավարությամբ մարզվող, հայազգի գեղասահորդուհի Եվգենյա Արմանի Մեդվեդևան, ում հայրական ազգանունը Բաբասյանն է, և վերոհիշյալ Ելենա Ռադիոնովան: Վերջինս Մոսկվայում ՝5-րդ փուլում հաղթելուց բացի , նոյեմբերի 6-8-ը Պեկինում կայացած մրցաշարքի 3-րդ փուլում էլ 3-րդ տեղն էր գրավել:

 


Իսկ ահա մրցաշրջանի հերոսուհի՝ 2015թ կանանց աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսները նվաճած 18-ամյա ռուսաստանցի Ելիզավետա Տուկտամիշևան , եզրափակչում հանդես գալու իրավունք չկարողացավ նվաճել , քանի որ Ֆրանսիայի Բորդո քաղաքում ընթացած մրցաշարքի 4-րդ փուլում գրավել էր միայն 5-րդ տեղը:
Բարսելոնումմրցաշարքի կանանց մենսահքի երզափակիչ մրցաշարում գլխավոր մրցանակը Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանից ու Ելենա Ռադիոնովայից բացի վիճարկելու են ճապոնուհիներ Մաո Ասադան , Սատոկո Միյահարան , և ամերիկուհիներ ՝ Էշլի Վագներ ու Գրեյսի Գոլդը:


Արամ Ուգուջյան