Պահի իրատեսական ընկալումը... Նկարում 1-ին աշխարհամարտի սկզբին տպագրված ռուսական քարոզչական պաստառ է՝ «Թուրքի վախկոտության և կտրիճի քաջության մասին» (1914 թվականի նոյեմբեր), որտեղ պատկերված է, թե ինչպես է ռուս զինվորը մտրակով հետապնդում սարսափահար փախչող թուրք սուլթանին:

 

Ուշագրավ է, որ վերջին օրերին ռուս բլոգերները բառացիորեն հեղեղել են համացանցը նմանատիպի նկարներով ու Սևրի դաշնագրի սահմանները պատկերող քարտեզներով: Իրենց գրառումներում նրանք հնչեցնում եմ «ափսոսանքի» խոսքեր՝ թե իբր ինչո՞ւ ռուս բոլշևիկները այդքան հիմար գտնվեցին ու հայերի հաշվին 1921-ին «փրկեցին հանցագործ Թուրքիան» վերահաս մասնատումից, իսկ եթե դա տեղի չունենար, ապա հիմա տարածաշրջանում կլիներ լրիվ այլ պատկեր:

 

Կարծում եմ, մենք, հայերս, բնավ էլ կարիքը չունենք, որ ռուս բլոգերներն ու քաղաքական գործիչները հիմա հանկարծ սկսել են մեր, այսպես ասաց՝ «դարդը լացել»: Անցյալում մենք այնքան ենք տուժել ռուսների ու թուրքերի բազմաթիվ «զորաշարժերից» այս տարածաշրջանում, որ նմանատիպի «հեքիաթներով» բնավ էլ մեզ արդեն չես խաբի:

 

Ռուբեն Շուխյան