ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 նոյեմբեր 2015թ.)
Մենք բոլորս էլ բաց երեսով Տիրոջ փառքն ենք արտացոլում հայելու նման, այդ նույն պատկերով ենք փոխակերպվում հետզհետե աճող մի փառքով: Եվ այդ փոխակերպումն իրագործում է Տիրոջ Հոգին:
Մենք հրաժարվել ենք վարագույրի հետևում նյութված ամոթալի գործերից, այսինքն՝ խորամանկություն չենք գործադրում և Աստծու խոսքը չենք նենգափոխում, այլ բացեիբաց ճշմարտությունն ենք հայտնում ու այդպես ներկայանում մարդկանց առաջ, ինչպես կանեինք Աստծու առաջ:

 

Իսկ հակառակ սրան, եթե մեր քարոզչությունը մութ է թվում ոմանց, ապա մութ է թվում միայն նրանց համար, ովքեր կորստյան ճանապարհին են: Այս աշխարհի «աստվածը»՝ Սատանան, կուրացրել է այդ անհավատների միտքը, որպեսզի չլինի թե Ավետարանի բերած լույսը ծագի նրանց մեջ, այսինքն՝ տեսնեն փառքը Քրիստոսի, որ պատկերն է անտեսանելի Աստծու… Աստված, որ ասաց, թե՝ «Խավարի մեջ թող լույս ծագի», հենց ինքը ծագեց մեր սրտերում, որպեսզի լուսավորվենք և Աստծու փառքը ճանաչենք Հիսուս Քրիստոսի անձի մեջ:
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 3:1-4:6)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան