Տարիներն անցնում են: Ասում ես՝ սիրում ես, միայն թե պարզվել է սիրո խենթ հեղեղը, դարձել է մի զուլալ առու...

 

Ախ, ի՞նչ եմ անում սիրելը: Ախ. ի՞նչ եմ անում զուլալը:
Թող նորից սիրահար լինես: Նորից խենթ ու խելառ լինես: Նորից վարարի հեղեղը:
Այնքան բան էր բերում հեղեղը... Տիղմի հետ՝ նաև ծաղիկներ: Ծաղկի հետ՝ մի կանաչ տերև: Զայրույթի փշրվող ալիք: Ավազի մի ոսկե հատիկ: Խանդի անհեթեթ խոսքեր: Արտասուք ու լաց էր բերում...…
Ախ, ի՞նչ եմ անում սիրելը: Ախ. ի՞նչ եմ անում զուլալը:
Մի օր էլ տեսար՝ այդ առուն ձորերում մոլորվեց ու կորավ կամ... ծարավ ավազը տարավ...
Չեմ ուզում ես բարակ առու:
Թող նորից վարարի հեղեղը:

ՇՈՂԻԿ ՍԱՖՅԱՆ
1962 թ., Երևան

 

Հովիկ Չարխչյան