Իր հերթական հրաշալի մրցելույթով մարզաձևի երկրպագուներին ուրախացրեց հայկական գեղասահքի դպրոցի ներկայիս ընդգծված առաջատար 16 -ամյա Անաստասիա Գալուստյանը : Նոր ՝2015/2016թթ մրցշարջանում մրցաշարից մրցաշար իր արդյունքերը բարելավող հայուհին մեկ անգամ ևս ապացուցեց ,որ զուր չեն իր հետ լուրջ հույսեր կապում և իրեն առաջիկա ձմեռային խաղերում ՀՀ գլխավոր օլիմպիական հույսերից մեկը համարում:

 

Անաստասիա Գալուստյանը հանդես եկավ Լեհաստանի մայրաքաղաք Վաշավայում նոյեմբերի 26-29-ն ընթացած ISU Challenger Series 2015/2016 շարքի Վաշավայի գավաթ -2015 ՝ Warsaw Cup 2015 խաղարկությունում:

 


Սա Մոսկվայում իր ծնողների՝ Գեորգի և Իրինա Գալուստյանների գլխավորությամբ մարզվող շնորհաշատ հայ մենասահորդուհու նոր մրցաշրջանի արդեն 4 –րդ մեկնարկը է : Նախորդ երեքում Անաստասիան իրեն լավագույն կողմերով էր դրսևորել:
Նկատենք ,որ Անաստասիա Գալուստյանն անցյալ տարի նոյեմբերի 20-23-ը Լեհաստանի մայրաքաղաքում մասնակցել էր Վարշավայի գավաթի նախորդ ՝ Warsaw Cup 2014 խաղարկությանն ու ստուգատեսի հերոսուհիներից մեկն էր դարձել: Նա 13երկրի 18մասնակիցների պայքարում ետ մնալով միայն կանանց մենասահքի 2015թ աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհի, 18-ամյա ռուսաստանցի Ելիզավետա Տուկտամիշևայից, 148, 63 միավորով գրավել էր միանգամայն պատվաբեր 2-րդ տեղը:
2014թ Վարշավայի գավաթի խաղարկությունում կանանց մենասահքի կարճ ծրագրի կատարման մրցումներում Գալուստյանը 51,04 միավոր արդյունքով գրավել էր 3-րդ տեղը:

 


Նախօրեին 2015թ Վարշավայի գավաթի խաղարկության կարճ ՝ պարտադիր ծրագրի կատարման ժամանակ ևս հայ գեղասահորդուհու աստղը կրկին փայլեց: Այս անգամ նա 11 երկրի 15 մենասահորդուհիների մրցապայքարում գրանցեց իր կարիերայի առայժմ ամենաբարձր ու ռեկորդային ցուցանիշը ՝ 58,51 միավոր ու գրավեց 2-րդ տեղը, շրջանցելով 2014թև 2015թ աշախահի պատանեկան առաջնությունների փոխչեմպիոնուհի ,<Մեծ մրցանակի> 2013/2014թթ և 2014/2015թթ երզափակիչների արծաթե մեդալակիր , 15-ամյա ռուսաստանցի Սերաֆիմա Սախանովիչին: Հիշեցնենք ,որ մինչ այս Անաստասիայի կարճ ծրագրում ցուցադրած լավագույն արդյունքն այս տարվա մարտի 2-8-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությունում արձանագրած 53,1 միավոր ցուցանիշն էր :
2015թ Վարշավայի գավաթի խաղարկոությունում կարճ ծրագրի կատարման մրցումներում առաջատարների եռյակում տեղեր զբաղեցրած գեղասահորդուհիները այսպիսի արդյունքներ գրանցեցին՝
1. Ելիզավետա Տուկտամիշևա, Ռուսաստան՝ 64,18 միավոր,
2.ԱՆԱՍՏԱՍԻԱ ԳԱԼՈՒՍՏՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ՝ 58,31 միավոր,
3.Սերաֆիմա Սախանաովիչ ,Ռուսաստան ՝ 53,89 միավոր:

 


Նկատենք, որ Գալուստյանից բացի այս ստուգատեսում հանդես գալու հայտ էր ներկայացրել ՀՀ ևս մի պատվիրակ՝ Միլենա Դանիելյանը, սակայն նա այս անգամ էլ ստուգատեսին չմասնակցեց :
Երեկ՝ նոյեմբերի 29-ին կայացավ ազատ ՝ կամավոր ծրագրի կատարման ժամանակ Գալու ստյանը նորից իր կարերայի ռեկորդյաին ցուցանիշ արձանգրեց ,ու 104, 17 միավորվ գրավեց 3-րդ տեղը , այս անգամ ետ մնալավ 128,75 և 122,52 միավոր ցուցանիշներն արձանագրած Տուկտամիշևային ու Սախանովիչից:
Մինչ այս մրցաշարը ազատ՝ կամավոր ծրագրում Անաստսիայի լավագույն արդյունքը՝ 101, 61միավոր ցուցանիշն էր ,որ նա արձանագրել էր բոլորովին վերջերս՝ հոկտմբերի 15-18-ը Սարասկում ընթացած <Մորդավիայի նախշեր>՝ ISU CS Mordovian Ornament 2015 անվանումով միջազգային մրցաշարում :
Երկու մրցաձևերում վաստակած միավորների հանրագումարով՝192.93 միավորով Վարշավայի գավաթը նվաճեց 2015թ կանանց աշխարհիև Եվրոպայի չեմպիոնուհի Ելիզավետա Տուկտամիշևան:Արծաթե մեդալը նվաճեց 2014թ և 2015թ աշխարհի պատանեկան առաջնութոյւնների արծաթե մեդալակիր Սերաֆիմա Սախանովիչն ,ում հաջողվեց շրջանցել Գալուստյանին ու 176, 41 միավորով արդյունքով գրավել 2-րդ տեղը:

 

Հայ գեղասահորդուհի այստեղ էլ իր կարիերայի ռեկորդային ցուցանիշով՝162,68 միավորով արժանացավ բրոնզե մեդալի ,որը մեծ հաջողություն է ,ու վկայում է խոստումնալից մենսահորդուհու մեծ առաջընթացի մասին:
Իսկ նոր ՝2015/2016թթ մրցաշրջանում Անստասիա Գալուստյանի մրցելույթների ցուցադրած արդյունքերն ու առաջադիմության դինամիկան այսպիսին է ՝
Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի՝ ISU–ի պատանեկան «Մեծ մրցանակի»՝ «Գրան Պրիի» մրցաշարքի 3-րդ փուլի՝ ISU Junior Grand Prix- ի մրցաշար, Կոլորադո Սպրինքս (ԱՄՆ), սեպտեմբերի 2-5-ը 25 երկրի 30 մասնակից՝ 11-րդ տեղ՝ 118,96 միավոր:

 


ISU –ի պատանեկան «Մեծ մրցանակի»՝ «Գրան Պրիի» մրցաշարքի 6-րդ փուլի՝ ISU–ի պատանեկան «Մեծ մրցանակի»՝ «Գրան Պրիի» մրցաշարքի 6-րդ փուլի՝ ISU Junior Grand Prix–ի՝ JGP Logrono 2015-ի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը 30 երկրի 34 մասնակից՝ 9-րդ տեղ՝ 144,53 միավոր:
Հոկտեմբերի 15-18-ը ընթանալիք 2015/16 թթ. մրցաշրջանի ISU Challenger Series մրցաշարքի ISU CS Mordovian Ornament 2015 մրցաշարում , 7երկրի 9 մասնակիցների պայքարում 151,84 միավորով զբաղեցրել է 4-րդ տեղը:
Նոյեմբերի 26-29-ը 2015/16 թթ. մրցաշրջանի ISU Challenger Series մրցաշարքի Warsaw Cup 2015 մրցաշարում, 11երկրի 15 մասնակից ների պայքարում 162,68 միավորով գրավել է 3-րդ տեղը:

 

Արամ Ուգուջյան