Այսօր Իրանի նավթի հարցերով նախարարի տեղակալը հայտարարեց, որ Իրանի նավթագազային հանքավայրերի առաջին տենդերները կանցկացվեն 2016 թվականին, որը բեկումնային նշանակություն կունենա իրանական տնտեսության համար:
Կարելի է ասել, որ Իրանը արդեն զգում է պատժամիջոցների վերացման դրական կողմերը, որոնք շատ-շատ են:

 

 


Իրանը պատրաստվում է ավելացնել նավթի արդյունահանումը և մինչև 2020 թվականը այն հասցնել օրական 4-7 միլիոն բարել մակարդակի։
Պետք է նշել, որ ներկայումս Իրանում արդյունահանվում է օրական 2,8 միլիոն բարել նավթ, իսկ մինչև պատժամիջոցների ռեժիմի սահմանումն արդյունահանվում էր օրական մինչև 4 միլիոն բարել, որից 2,5 միլիոնն արտահանվում էր։

 


Ինչ կարելի է հասկանալ այս ամենից: Իրանը, արագ տեմպերով զարգացնելով իր տնտեսությունը, շատ ավելի ազդեցիկ ուժ կդառնա և շատ ավելի մեծ դեր կկատարի տարածաշրջանում:
Այս ամենը հետաքրքրական է նաև Հայաստանի մասով: Հայաստանը, եթե տարածաշրջանային նման զարգացումների պայմաններում ցուցաբերի բավարար ճկունություն, ապա կկարողանա օգտվել «իրանական բավականին համեղ տորթից»: Այս իրավիճակում մնում է միայն այնպես անել, որ Իրանը մեզ նույնպես ցանկանա հյուրասիրել այդ «տորթից»:

 

 

Հայոց Տուն