Տարածաշրջանում ամենավատ վիճակում Ադրբեջանն է: Մի կողմից նավթի գնանկումն է հարված հասցրել պետության հիմքերին, մյուս կողմից' ներքին սոցիալ-մշակութային սառեցված լարումն է գլուխ բարձրացնում' սպառնալով պետությունը վերջնականապես անդունդ գլորել...
Այս ամենին գումարվում են արտաքին բացասական ազդակները. Արևմուտքի հետ հարաբերությունները սկսած 1992-ից ամենասառը կետում են: Միակ դաշնակիցը' Թուրքիան, միջազգային ահաբեկչության խրախուսողի կարգավիճակում է հայտնվել, ավելին' ծայրաստիճան լարվել են ռուս-թուրքական հարաբերությունները...

 


Հիմա Բաքուն պետք է ընտրություն կատարի. կամ Թուրքիայի հետ դաշինքի շարունակություն կամ ռուս-իրանական դաշինքի հետ մերձեցում: Նեյտրալիտետ պահել չի կարող. նախ կցնդի տարիներ շարունակ փչած միֆը, թե Ադրբեջանը սուվերեն արտաքին քաղաքականություն է վարում, և հետո թույլ էլ չեն տա աշխարհաքաղաքական խաղացողները...

 


Թուրքերին դավաճանել Ալիևը կարող է, հատկապես, երբ արդեն իսկ այդ մասին ակնարկներ կան Բաքվից, բայց ռուս-իրանական դաշինքին միանալն էլ վտանգավոր է, քանզի կա հայկական գործոնը...
Կյանքն այնպես է դասավորվել, որ Մետերնիխի realpolitik-ի կանոններով Ադրբեջանի թշնամի Հայաստանն իր հարաբերությունների բնույթով ավելի մոտ է Ռուսաստանին և Իրանին, քան Ադրբեջանը, իսկ սա վտանգ է Բաքվի համար, մեծ վտանգ...
Կարճ ասած' բեղավոր հայվանը լուրջ պրոբլեմներ ունի:

 

Միհրան Հակոբյան