Սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես եկող ուժերը հաճախ առաջ են բերում այնպիսի թեզեր, որոնք, գոնե իրավական տեսակնկյունից, իրականության հետ որևէ աղերս չունեն:
Ընդդիմացողների քննադատության հիմնական մեխերից մեկն այն է, որ այս սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը գործող իշխանությունների վերարտադրությունն է:
Իրականում, զուտ սահմանադրույունների փորձն ուսումնասիրելով կարելի է ասել, որ գործող կիսանախագահական համակարգն ամենաբարենպաստն է վերարտադրության համար:

 

Տարբերության համար նշենք, որ եթե մնա գործող համակարգը և 2017 թվականի պառլամենտական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն ստանա մեծամասնություն, ձևավորի կառավարությունը, ապա հնարավոր կլինի ողջ իշխանությունը կենտրոնացնել վարչապետի ձեռքում: Դրա համար բավական է, որ խորհրդարանական մեծամասնությունը փոխի օրենքները և նախագահի գործադիր լծակները փոխանցի վարչապետին:
Այս պարագայում, հարկ է ընդգծել նաև, որ առաջարկվող մոդելում փոխվելու է նաև ԱԺ պատգամավորների ընտրության կարգը' խառը համակարգից վերածվելով 100 տոկոս համամասնականի:
ՀՀ-ում նախորդ պառլամենտական ընտրությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ մեծամասնական ընտրակարգով ընդդիմությունը մանդատներ գրեթե չի ստանում, իսկ իշխանականների մանդատները չեն անցնում 40 տոկոսի սահմանագիծը:

 


Ամփոփելով նշենք՝ հանրաքվեի դրված փաստաթղթով սահմանվում է, որ ԿԸՀ նախագահը և անդամները ընտրվում են ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ով:

 

Նարե Սարգսյան