Աշնան վերջին օրերին եւ ձմռան մեկնարկին հայաստանյան խանութներում նռան բազմաթիվ տեսակներ են հայտնվում՝ տարբեր չափերի, համի ու գույնի: Ընթացիկ նյութի շրջանակում
Ձեր ուշադրության եմ ներկայացնում նռան հինգ օգտակար հատկանիշները
Վիտամիններ եւ օգտակար նյութեր
Նուռը, ինչպես բազմաթիվ այլ մրգեր, վիտամինների ու միներալների հարուստ պաշարով է աչքի ընկնում: Այն հատկապես С, B6, В12 եւ Р վիտամինների բարձր բաղադրություն ունի: Օրգանիզմի համար օգտակար օրգանական եւ միներալային նյութերից նռան բաղադրության մեջ առավել մեծ ծավալներով յոդ, կալցիում, կրեմնիում եւ երկաթ կարելի է գտնել: Միրգը նաեւ ամինաթթուներով է հարուստ. հատկանշական է, որ վերջիններս մեծամասնորեն մսի բաղադրությանն են հատուկ եւ չեն կարող այլ մրգատեսակների բաղադրության մեջ գտնվել:

 


Հորմոնային համակարգ
Համարվում է, որ նուռը բարենպաստ ազդեցություն է թողնում հորմոնային համակարգի վրա, ուստի հորմոնային խանգարումներով տառապող մարդկանց (ինչպես եւ դաշտանադադարի փուլ անցած կանանց) խորհուրդ է տրվում սննդակարգի մեջ անպայման նաեւ այս մրգատեսակը ներառել: Նռան բաղադրությունը կազմող յուղերը կարող են ոչ միայն հորմոնային ակտիվություն խթանել, այլ նաեւ գրգռվածության ու գլխացավի հաղթահարման միջոց դառնալ:
Սրտանոթային համակարգ
Բազմաթիվ մասնագետներ պնդում են, որ նռան պարբերական կիրառմամբ կարելի է արյունատար անոթների մակերեսին աթերոսկլերոտիկ վահանիկները կուտակումը, արդյունքում էլ՝ ինսուլտի եւ ինֆարկտի առաջացումը կանխարգելել:

 


Գեղեցկություն
Նռան հատիկները գեղեցկությունը պահպանելու ներուժ ունեն. դրանց բաղադրությունը կազմող վիտամինների եւ միներալային նյութերի շնորհիվ նուռը բարենպաստ ազդեցություն է թողնում մարդու մաշկի վրա եւ այն առավել առողջ ու գեղեցիկ դարձնում: Նռան հյութը կարելի է նաեւ մաշկի սպիտակեցման եւ պիգմենտային հետքերի վերացման նպատակով օգտագործել:
Պզուկային ցանի դեպքում եւս նռան հյութը կարող է օգտակար գտնվել, քանի որ մանրէասպան եւ հակաբորբոքային հատկանիշներով է աչքի ընկնում:
Ցածր կալորիականություն

 


Նուռը չափազանց քիչ կալորիաներ է պարունակում, ուստի եւ իդեալական սննդամթերք է իրենց կառուցվածքով մտահոգված մարդկանց համար: Մրգի հատիկների 100 գրամի մեջ, կախված տեսակից, ընդամենը 50-80 կկալ կարելի է գտնել: Հյութի մեջ կալորիականության մակարդակը նույնիսկ ավելի ցածր է կազմում՝ 40-65 կկալ՝ 100 միլիլիտրի մեջ:

 

Վրեժ Հովսեփյան