Ներկայումս շատ հաճախ ԶԼՄ-ներն աչքի են ընկնում ոչ ադեկվատ հրապարակումներով: Այսպես օրինակ այսօր կառավարության շենքի մոտ քաղաքացի Վլադիկ Վարդանյանը բղավում էր և գործադիր իշխանությունից պահանջում էր 19 ամսվա իր աշխատավարձը, որը չվճարվելով' կուտակվել ու կազմում է ավելի քան մեկ միլիոն դրամ:

 


Նա լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է, թե աշխատել է որպես անվտանգության հսկիչ «Պոլիվինիլացետատ» ինստիտուտում' նկատի ունենալով նախկին գործարանը, որը դեռ տարիներ առաջ լուծարվել ու սնանկ է ճանաչվել, ապա մասնավորեցվել:

 


Հետաքրքիր է, որ որևէ հիմնարկ այդ քաղաքացու աշխատավարձը չի տվել, ապա ո՞րն է իմաստը նմանատիպ նյութեր տեղադրել լրատվական կայքում, երբ այդ քաղաքացին իր որևէ ելք չգտնելով իր աշխատավարձը ստանալու համար եկել է կառավարության շենքի մոտ գոռում է: Մի՞թե նպատակը այդ մարդուն ստորացնելն է, մանավանդ որ գործադիրը այդ խնդրի հետ որևէ առնչություն չունի:

 


Այսպիսի պարագայում անհրաժեշտ է խնդիրը լուծել դատական կարգով, քանի որ կառավարության շենքի մոտ գոռալով որևէ բան չի փոխվի: Իսկ լրատվամիջոցները նման հիմար հրապարակումներով գործին չեն կարող օգնել:

 

 

Նարեկ Սարգսյան