ԱԺ-ում շարունակվում է արտահերթ նիստը, օրենսդիրում քննարկվում է Ազգային վիճակագրական ծառայության եռամյա ծրագիրը:
Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե ինչպես է լինում, երբ աղքատության, արտագաղթի և գործազրկության ոլորտներում վիճակը գնալով վատանում է, բայց ԱՎԾ-ն հրապարակում է 2% աղքատության նվազման մասին: Ըստ Զոհրաբյանի' որևէ մեկը Էնշտեյնի հարաբերականության տեսությունը դեռ կասկածի տակ չի առել:
Հրանտ Բագրատյանը ԱՎԾ պետին համարեց «ՀՀ գլխավոր ստախոս ու խաբեբա»' նշելով՝ չի կարելի, որ ծառայությունը Կառավարությանն ու հասարակությանը ներկայացնի նկարած ու խեղած իրականություն: Պատգամավորը հավելեց, որ չարժե հավատալ դրսից եկող ոգևորիչ խոստումներին ու դրվատանքներին, քանի, որ ոչ մի երկիր չի ցանկանում, որ ՀՀ-ն հզորանա ու ուժեղանա, բացի հայերից:

 


Գալուստ Գրիգորիչը Բագրատյանի բոցաշունչ ելույթ կապեց «Այո և Ոչ» ռեալթի շոուի հետ' նշելով, թե շոուն նպաստել է քննադատության սրացմանն ու անձնական վիրավորանքներ հնչեցնելուն: Այն ժամանակ, երբ ԱՎԾ պետը փորձում էր պատասխանել, Բագրատյանը անընդհատ բղավում էր տեղից: Միջամտեց մաեստրոն. «Պարոնայք, կներեք, բայց դուք գյուղամեջում չեք, վերջ տվեք բանավեճին»:
Թեման ամփոփվեց ԱՎԾ պետի կիսատ ելույթով ու Բագրատյանի դժգոհ, «մուննաթախառը» դեմքի արտահայտությամբ:

 

Արմեն Հովասափյան