Ինձ ցույց կտաք մի կուսակցություն, որ չի ուզում գալ իշախնության: Էլ ինչ քաղաքական ուժ, որի գոնե տեսական նպատակը ընտրությունների միջոցով իշխանության գալը չէ:

 


Եթե մարդիկ միավորվում են ինչ-ոչ կազմակերպության մեջ, ինչ-որ գաղափարների շուրջ ու ինչ-որ ծրագիր ունեն, ու չեն ուզում լինել իշխանություն, ապա այդ կառույցները պետք է լինեն ՀԿ-ներ, արհեստակցական միություններ, քաղաքացիական նախաձեռնություններ, և երբեք' քաղաքական կուսակցություններ:

 


Իշխանությունը կուզենա վերարտադրվել նաև գործող Սահմանադրությամբ: Արդյոք դեմոկրատները ԱՄՆ-ում, սոցիալիստները Ֆրանսիայում և քրիստոնեադեմոկրատները Գերմանիյում չեն պատրաստվում նորից մասնակցել ու հաղթել գալիք ընտրություններին:

 

 


Արդյոք, նույն Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ին չէր ուզում վերարտադրվել որպես ՀՀ Նախագահ: Արդյոք այլ գործիչներ, եթե շանս ունենային, ուղիղ չէին բարձրաձայնի քաղաքականություն վերադառնալու մասին:
Ուստի այս փաստարկը ևս քննադատությանը չի դիմանում: Ուրիշ բան մտածեք:
Ասածս ինչ է, ժողովուրդը ավելի խելացի է, իսկ իրականությունն ' ավելի անխուսափելի, քան ոմանք կարծում են:

 

Արմեն Աշոտյան