Թուրքիայի Հաթայ նահանգը, որը սահմանակից է Սիրիային, այս օրերին լցվում է Սիրիայից փախչող փաստացի ահաբեկիչներով, որոնց սիրով ընդունում է Թուրքիան:
Հաթայի նահանգապետ Էրջան Թոփաջանն այսօր հայտարարել է .«Այսօրվա դրությամբ, շուրջ 1500 թուրքմեն եղբայրներ ու քույրեր են անցել թուրք-սիրիական սահմանը և հաստատվել սահմանամերձ շրջաններում: Մենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն տրամադրելու մեր քույր և եղբայրներին, արդեն տրամադրել ենք 575 վրան, կառուցել ենք վրանային ավաններ, տրամադրել ենք առաջին անհրաժեշտության կենցաղային պարագաներ, գործում է շուրջօրյա անվճար բժշկական ծառայություն»:

 


Թոփաջանը հայտարարել է նաև, որ սպասվում է թուրքմենների նոր գաղթի ալիք, քանի որ այս պահին սիրիական բանակը և ռուսական օդուժը հարձակումներ են իրականացնում 15 թուրքմենական գյուղերի ուղղությամբ, սպասվում է 35 000-ից ավել թուրքմեն գաղթականների հոսք դեպի Թուրքիա:

 


Նշեմ , որ Էրդողանը սպառնալիքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին, քանի որ Ռուսաստանը Ասադի ուժերի հետ սպանում է Սիրիայում թրքալեզու էթնիկ թուրքերին՝ թուրքմեններին:

 

Կիլիկիա Հայաստան