Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում գտնվող ԱՄՆ նախագահ Բ.Օբաման ուշագրավ հայտարարություններ և խոստումներ է արել...Օբաման ասել է,որ իրենք (թե՛ էլ ում ի նկատի ունի "իրենք" աելով չի պարզաբանել) կոչնչացնեն «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորումը,որն ըստ ԱՄՆ նախագահի իրատեսական է...Նա նաև խոստացել է որս սկսել այդ խմբավորման պարագլուխների հետևից,զրկել ահաբեկիչներին ֆինանսական աղբյուրներից և ազատագրել իսլամիստների կողմից գրավված տարածքները...


Շատ զարմանալի է,որ Օբաման այս մասին հայտարարում է հիմա,երբ արդեն երկու ամիս է ռուսական օդուժը մեծ վնասներ է հասցնում ԻՊ-ին Սիրիայում,իսկ Սիրիայի նախագահ Բ.Ասադի զորքերն էլ բավական հաջողությունների են հասել՝ԻՊ-ից ազատագրելով մեծ տարածքներ...Օբաման այս ամենը ոչ թե հիմա պետք է խոստանար,այլ կոնկրետ գործի անցներ այն ժամանակ,երբ "ԱՆՀԱՅՏ" ծագում ունեցող այս ահաբեկչական խմբավորումը հայտնվեց Սիրիայում և Իրաքում ու սկսեց իր միջնադարյան վայրագությունները գործել...Ի՞նչն էր խանգարում ամերիկացիներին և նրա եվրոպացի դաշնակիցներին ոչնչացնել այս ստահակներին,երբ վերջիններս ցեղասպանության ենթարկեցին Սինջարի շրջանի եզդիներին և գրավեցին նավթով հարուստ Մոսուլը...

 

Կամ որտե՞ղ էին ամերիկացիները,երբ ԻՊ-ը մի քանի ամսում գրավեց Սիրիայի տարածքի մեծ մասը...Թե՞ այդ ժամանակ ԻՊ-ն ու ԱՄՆ-ն Թուրքիայի միջնորդությամբ շատ լավ համագործակցում էին...Իրաքի և Սիրիայի տարածքում գրավված նավթահորերից ստացած նավթը ԻՊ-ը Թուրքիայի միջոցով շատ էժան (մեկ բարելը՝10-20 դոլլարով,այն դեպքում,երբ նրա իրական արժեքն է 50 դոլլար) վաճառում էր միջազգային շուկայում՝հումքից կախյալ Ռուսաստանին ծնկի բերելու համար...Այս դեպքում ԻՊ-ն ու ԱՄՆ-ն ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ էին...Ամեն մեկն իր շահն ուներ այս դեպքում...

 

ԱՄՆ-ն նաև գերշահույթներ է ստանում Սիրիայի և Իրաքի տարածքներից ապօրինի դուրս բերված պատմական նշանակություն ունեցող արտեֆակտների վաճառքի շնորհիվ...Նույն Թուրքիայի տարածքով իսլամիստների կողմից թալանված Մոսուլի և Փալմիրայի թանգարանների ցուցանմուշները հայտնվում են ԱՄՆ-ում և Եվրոպայում...Թե ինչպե՛ս են հայտնվում, պաշտոնական Վաշինգտոնը գերադասում է լռել...Հենց սրանով է պայմանավորված 82-ամյա գիտնական, Փալմիրայի հնագիտական ծառայության ղեկավարի պաշտոնը 50 տարի զբացեցրած Հալեդ Ասադի սպանությունը...Պատերազմի ավարտից հետո Ասադը շատ բաներ կարող էր բացահայտեր...Իկս դա ձեռնտու չէր ո՛չ գողացված հնությունները գնողներին,ո՛չ էլ ԻՊ-ին,ով դրանք վաճառում է...


Իսկ Փարիզի ահաբեկչություններից հետո,երբ ՌԴ-ն սկսեց ոչնչացնել իսլամիստներին պատկանող նավթի արտահանման ենթակառուցվածքները, ԱՄՆ-ն հիշեց,որ ինքն էլ պետք է պայքարի այդ ահաբեկիչների դեմ՝խափանելով նրանց ֆինանսավորումը...


Իսկ այս ընթացքում ԱՄՆ-ն մատնում է ԻՊ-ի և ալ- Նուսրայի( Ալ Ղայդայի սիրիական մասնաչյուղը ) գլխավոր ԴԱՇԱԿԻՑ՝Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանին...ԱՄՆ իշխանությունները 5 միլիոն դոլլար են խոստացել նրան,ով կհաղորդի ԻՊ-ի "նախարարներից" մեկի՝Աբու Մուհամմադ ալ- Շիմալիի գտնվելու վայրի մասին...Ամերիկացիները նաև նշում են,որ սույն ճիվաղը կորդինացնում է թուրքական Գազիանթեփից դեպի սիրիական Ջարաբլուս ահաբեկիչների տեղափոխումը...Միայն պաշտոնական Անկարայի կողմից հովանավորվելու դեպքում էր կարող ալ- Շիմալին այսպիսի գործունեություն ծավալել...Չմոռանանք,որ անցյալ տարվա մարտի 21-ին Քեսաբի վրա ալ-Նուսրայի ահաբեկիչների հարձակումը տեղի է ունեցել Թուրքիայի տարածքից...


Հ.Գ.Հետաքրքիր է ստացվում."Ալ-Ղայդա" և "Իսլամական Պետություն" "ծնած" ԱՄՆ-ն պայքարում է իր հրեշավոր զավակների դեմ,որոնք մեծանալով և հարստանալով փորձում են չենթարկվել "մայրիկին" և մեծ վնաս են տալիս մայրիկի "ընկերներին,ընկերուհիներին ու ծանոթներին"՝Լիբիա,Իրաք,Սիրիա,Լիբանան,Ֆրանսիա,Մալի...Ո՞վ է հաջորդը...

 

Գագիկ Համբարյան