Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2015 թ.-ի հունվար-հոկտեմբերին արձանագրված 3,5 տոկոս տնտեսական ակտիվության աճի պարագայում, գումարային առումով ամենամեծ ծավալները, չնայած այս տարվա սկզբից արձանագրվող նվազմանը, շարունակում են պահպանվել առեւտրի շրջանառությունում' 1 տրլն 816 մլրդ 674 մլն դրամ: Երկրորդը արդյունաբերության արտադրանքի ծավալն է' 1 տրլն 63 մլրդ դրամ, երրորդը'ծառայությունների ծավալը' 960 մլրդ 82 մլն դրամ:

 

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները կազմել են 857 մլրդ 711 մլն դրամ, շինարարությանը' 304 մլրդ 323 մլն դրամ:

 

Անահիտ Գրիգորյան