Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը հայտնվել էր ՄԻԴ-ի ուշադրության կենտրոնում:
Գիշերօթիկ կատարած այցերի ժամանակ արձանագրվել էին մի շարք խախտումներ: Մասնավորապես ՝ հաստատության սաները դասաժամերին կանգնած դիրքով են կատարում գրառումներ համապատասխան գույքի սակավության պատճառով, արձանագրվել էին նաև երեխաների նկատմամբ աշխատակիցների վատ վերաբերմունքի, բռնության, սաների ոջլոտության դեպքեր: Բացի դրանից, հայտնաբերվել էր ժամկետանց սնունդ ու դեղորայք:

 


Վերը նշված խնդիրների լուծում տալու նպատակով կատարվեցին կրկնակի այցեր ՝ կատարվող աշխատանքներին հետևելու նպատակով:
Բացի դրանից, գիշերօթիկ անձամբ այցելեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ում հանձնարարականներից հետո տեղի ունեցան մի շարք դրական փոփոխություններ:

 


Ներկա դրությամբ դասապատրաստման սենյակներն արդեն պատշաճ կահավորված են, սննդակարգը բարելավված է, վերանորոգված են հաստատության լոգարաններն ու սանհանգույցները, կատարվել են մասնակի կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ, կարգավորվել է հիգիենիկ պարագաների տրամադրման խնդիրը, ինչպես նաև միջոցներ են ձեռնարկվել ժամկետանց դեղորայքի եւ ոջլոտության դեպքերի վերացման ուղղությամբ:

 

 

Կարեն Մկոյան