Օրերս G20-ի գագաթաժողովի շրջանակներում Իլհամ Օղլին Հայաստանին ամենալկտի կերպով մեղադրում էր ահաբեկչության մեջ, այնինչ նրա ազգակիցների գործողությունները օրըստօրե ավելի են համոզում բոլորին, որ հենց Ադրբեջանն ու ադրբեջանցիներն են օժանդակում միջազգային ահաբեկչությանը:

 


Խոսքերիս վառ ապացույցը ադրբեջանցի միլիարդատեր Մուբարիզ Մանսիմովն է, ով նաև Թուրքիայի քաղաքացի է և խոշորագույն ներդրումներ ունի Թուրքիայում: Վերջինիս են պատկանում ծովային բեռնափոխադրումներով զբաղվող հսկա «Palmali» ընկերությունը և ադրբեջանական «Խազար-Լենքորան» ֆուտբոլային ակումբը: Ըստ հանրահայտ «Forbes» պարբերականը Մանսիմովի կարողությունը կազմում է 1.3 միլիարդ դոլար և նա համարվում է Թուրքիայի 7-րդ ամենահարուստ մարդը:

 


Իսկ հիմա խոսենք Իսլամական պետության հետ այդ անձնավորության կապի մասին: Նրա «Palmali» ընկերությունը, որը աշխարհի ամենատարբեր վայրերում ունի տասնյակ ներկայացուցչություններ (Օդեսսա, Սալոնիկի, Աստրախան, Մալթա, Ջեյհան, Սինգապուր, Ժնև, Սանկտ-Պետերբուրգ և այլն) և շուրջ 170 բեռնանավեր (տանկեր) շուրջօրյա նավթային բեռնափոխադրումներ է կատարում ամբողջ աշխաևհով մեկ:

 


Եվ այսպես, արդեն հաստատվել են այն կասկածները, որ այդ ադրբեջանցուն պատկանող բեռնանավերը լծված են Իսլամական պետության նավթը համաշխարհային շուկա մատակարարելու գործին, որից ստացված հսկայական եկամուտներով այդ ահաբեկչական կազմակերպությունը ծաղկում է: ԻՊ-ի նավթը Իրաքից եւ Սիրիայից փոխադրվում է Թուրքիայի Ջեյհան նավահանգիստ, որտեղից էլ Մանսիմովի բեռնանավերն այն փոխադրում են գնորդներին: Մեկնաբանությունները, կարծում եմ ավելորդ են:
Հ.Գ. Վերջում կցանկանայի մի հետաքրքիր պատմություն պատմել ահաբեկիչների հետ համագործակցող այդ մարդու հետ կապված: Երբ «Ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում ընթանում էին հայ-թուրքական բանակցությունները սահմանը բացելու շուրջ, Մանսիմովը դրա մասին մասնավորապես նման ուլտիմատումային կերպով արտահայտվեց. «Եթե Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը առանց Ղարբաղի հարցը հաշվի առնելու, ապա ես կփակեմ Ստամբուլում գտնվող իմ գրասենյակը և կտեղափոխվեմ Մալթա»:

 

Հայոց Տուն