Տոնի պատմությունը սկիզբ է առել Չեխոսլովակիայում։ 1939թ. հոկտեմբերի 28-ին Պրահայի ուսանողները և դասախոսները դուրս էին եկել ցույցի՝ նշելու Չեխոսլովակիայի կազմավորման տարեդարձը։ Ֆաշիստ զավթիչների կողմից ցույցը դաժանաբար ճնշվեց, որի ժամանակ սպանվեց ուսանող Յան Օպլետալը։ Յանի թաղման օրը՝ նոյեմբերի 15-ը, նույնպես վերածվեց բողոքի մեծ ցույցի, ինչի ժամանակ տասնյակ ցուցարարներ ձերբակալվեցին։
Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան ֆաշիստական ուժերը շրջափակեցին ուսանողական հանրակացարանները, ձերբակալվեց ավելի քան 1200 ուսանող։ Ուսանողական շարժման 9 ակտիվիստներ գնդակահարվեցին։ Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվեցին մինչև պատերազմի ավարտը։

 


1941թ. Նոյեմբերի 17-ին ուսանողների համաշխարհային կոնգրեսում որոշվեց այդ օրը նշել որպես Ուսանողի օր: Իսկ 1946 թ. նոյեմբերի 17-ին Պրահայում անցկացվող Ուսանողների համաշխարհային կոնգրեսը այդ օրը պաշտոնապես հռչակեց Ուսանողության միջազգային օր:
Հ.Գ. Շնորհավոր տոնդ Ուսանող

 

Գրիգորյան Ժորա