Ուրեմն ակտիվ տարածվում է տեսանյութ, որտեղ ասվում է, թե ԻՊ-ի փիարշիկն է մահացել՝ նրա վրա ռումբ է ընկել: Ինչպես սկսվեց: Ռուսական կայքերը մեկը մյուսի հետևից տարածում էին տեսանյութն ու գրում, թե նոյեմբերի 15-ին ուղիղ եթերում ռումբն ընկել է ԻՊ փիարշիկի վրա:

 


Ուրեմն նախ առաջինը: Անունը նշված էր Աբու Ալ Համզա: Այս տեսանյութի միջի մարդու անունը Աբու Համզա Ալ- Անսարի է: Իսլամիստների ՝ ավելի կոնկրետ Ալ Քաիդայի պռոպանդիստական գծով պատասխանատուներից մեկի անունը Աբու Համզա Ալ- Մասրի է: Ամենայն հավանականությամբ ռուսկան կայքերին շփոթության մեջ է գցել հենց անվանման նմանությունները, հետևաբար մի փոքր շտապել են և ներկայացրել, որպես ԻՊ գլխավոր պրոպագանդիստ: Ալ-Մասրին վերջերս ձեռբակալվել է ԱՄՆ-ում: Նա 1975 թվականին Եգիպտոսից մեկնել է Մեծ Բրիտանիա ուսման նպատակով և այլն. Նա զբաղվում էր պրոպագանդիստական նյութերի պատրաստմամբ. Սա չէ էականը:

 


Ռուսական մեդիայի կողմից ապատեղեկատվության տարածումը նորություն չէր, սակայն ուշադրություն դարձնենք, որ այս նույն տեսահոլովակը նոյեմբերի 10-ին տարածվել էր իսպանական կայքերից մեկով: Բացի դա տեսանյութը տարածվել էր մի քանի օգտատերերի կողմից:
Բացի դա Աբու Համզա Ալ- Անսարիի մահվան մասին գրվել է մարտի 18-ին, հունվարի 27-ին, 2014 թվականին:

 


Այդ տեսանյութը տարածելիս, նախկինում նշվել է միայն այն հանգամանքը, որ նկարահանման ժամանակ զոհվել են ԻՊ զինյալներ, սակայն ոչ մի խոսք չի գնացել «փիարշիկների», «պրոպագանդիստների» և այլնի վերաբերյալ:
Ներկայացնում եմ նկարները:

 

 

 

 

 

Ռուբեն Խաչատրյան