Հրապարակային քննարկումը և փողոցային քննարկումը տարբեր բաներ են, չէ՞:
Քննարկել սահմանադրական փոփոխությունները և պաշտպանել նոր սահմանադրության նախագիծը ևս տարբեր բաներ են:
Քննարկել սահմանադրական փոփոխությունները և քննադատել նոր սահմանադրության նախագիծը ևս տարբեր բաներ են:
Եվ ընդհանրապես տարբեր բաներ են քննարկել սահմանադրության նախագիծը և քննարկել իշխանություններին:

 


Հ.Գ. Հին Աթենքում հրապարակներում հավաքվում էին մարդիկ և քննարկում փիլիսոփայական տեսություններ, քաղաքական և սոցիալական հարցեր: Նույն բանը տեղի է ունենում Հայաստանում 21-րդ դարում: Փաստորեն, կամ հին հույները կիրառում էինք և մենք շարունակում ենք կիրառել հանրային քննարկումների ամենաարդյունավետ մեխանիզմը, որը դարերի ընթացքում չի փոխվել, կամ դարերի ընթացքում չի ստեղծվել հանրային քննարկումների ինստիտուցիոնալ եղանակ:

 

Մովսես Դեմիրճյան