Համակարգչային վիրուսը ծրագիր է, որը կարող է ինքն իրեն պատճենել և տարածվել՝ վարակելով համակարգիչն առանց օգտագործողի թույլտվության կամ իմացության։ Շատ հաճախ սխալմամբ վիրուս են անվանում ցանկացած վնասակար ծրագիր։
Երբեմն համակարգչային վիրուսը կարող է նաև փոփոխել ինքն իրեն, կամ իր պատճենները կարող են փոփոխել իրենց, դրանք այսպես կոչված մետամորֆիկ վիրուսներ են։ Դասական վիրուսները կարող են վարակել այլ համակագիչ միայն այն դեպքում, երբ վարակված ծրագիրը տեղափոխվում է այլ համակարգի վրա և աշխատեցվում է։

 


Եթե համակարգիչների զարգացման սկզբնական շրջանում վիրուսները տարածվում էին սկավառակների միջոցով, ապա այսօր սկավառակներին փոխարինում է էլեկտրոնային փոստը։ Ամեն օր էլեկտրոնային փոստի միջոցով փոխանցվում է միլիոնավոր հաղորդագրություններ, որոնց մեծ մասը վարակված է վիրուսով։ Ցավոք էլեկտրոնային հաղորդագրություններում ներդրված ֆայլերը նաև կարող են շատ վտանգավոր լինել համակարգիչների համար։ Այդպիսի ֆայլի փոխարեն օգտագործողին կարող են ուղարկել վիրուս կամ Տրոյան ծրագիր, երբեմն Microsoft Office ծրագրերով ստեղծված փաստաթուղթ (*.doc, *.xls), վարակված համակարգչային վիրուսով։ Բաց թողելով ստացված ծրագիրը կատարման համար, օգտագործողը կարող է սկզբնայնացնել վիրուսը, կամ ակտիվացնել համակարգչում Տրոյան ծրագիրը։ Դեռ ավելին փոստային ծրագրի ոչ ճիշտ կարգավորումից կամ նրանում եղած սխալներից, ներդրված ֆայլերը կարող են մեխանիկորեն բացվել ստացված նամակները ընթերցելիս։

 

Այս դեպքում, եթե չձեռնարկել ոչ մի պաշտպանողական միջոց, ապա վիրուսների ներխուժումը համակարգիչ ժամանակի գործ է։ Հնարավոր են վիրուսների ներխուժման այլ փորձեր համակարգիչ էլեկտրոնային փոստի միջոցով։ Օրինակ կարող են ուղարկել հաղորդագրություններ HTML տեսքով, որում ներդրված լինի ActiveX ղեկավարման տրոյան էլեմենտը։ Բացելով այդպիսի հաղորդագրություն դուք կարող եք բեռնել այդ էլեմենտը ձեր համակարգիչ, որից հետո նա դանդաղորեն սկսում է կատարել իր ՙչար՚ գործը։
Հ․Գ․ վիրուսներից պաշտպանվելու ամենալավ միջոցը դա համակարգչային հմտությունն է

 

Գրիգորյան Ժորա