ԱՊՀ-ի ամենաաղքատ երկրի՝Տաջիկստանի ղեկավարությունն արեց այն,ինչ "չհանդգնեցին" անել ՀՀ իշխանությունները այս տարվա հունվարին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից հետո...
Այսօր,Տաջիկստանի ԱԳՆ է հրավիրվել Դուշամբեյում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Լյամկին-Ֆրոլովը,որին ընդունել է Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդին Ասլովը և բողոքի նոտա հղել ՌԴ-ին՝նախօրեին հանրապետության տարածքում տեղակայված ռուսական 201-րդ ռազմաբազայի տարածքում Տաջիկստանի քաղաքացի Շոիրա Ջոբիրովայի սպանության առնչությամբ...Տաջիկստանի ԱԳՆ նախարարը նաև պահանջել է օբյեկտիվ գնահատական տալ այս սպանությանը և քայլեր ձեռնարկել ապագայում այս տեսակ հանցագործությունները կանխելու համար...

 


Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ մամլո ծառայությունը, 201-րդ ռազմաբազայի տարածքում Տաջիկստանի քաղաքացու սպանության մեջ կասկածվում է ռուսաստանցի զինծառայողներից մեկը...
Հ.Գ.Պարզվում է,որ Տաջիկստանի ղեկավարները ավելի ռիսկով են,քան մեր պաշտոնյաները,որոնք այս տարվա հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանությունից հետո ՈՉ ՄԻ մակարդակով չարձագանքեցին այս ոճրագործությանը՝վախենալով հանկարծ նյարդայնացնել ՌԴ նախագահ Վ.Վ.Պուտինին,ով տոնում էր Հին Նոր տարին...ՀՀ ԱԳՆ-ի տեղը համարժեք արձագանքեցին ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ և հազարավոր ՀՀ քաղաքացիներ....Լավ կլինի,եթե մեր արտգործնախարար Է.Նալբանդյանը գնա Դուշամբե և "մաստեր-կլասս" անցի Տաջիկստանի ԱԳՆ ղեկավարի մոտ...Հիշեցնեմ,որ ՌԴ-ն նաև Տաջիկստանի ռազմավարական գործընկերն է,բայց Տաջիկստանը սեփական "դեմքը" պահելու համար արեց այն ինչ կանի յուրաքանչյուր երկիր...

 

Գագիկ Համբարյան