Հեղափոխության կազմակերպիչներն էին Վ. Լենինը, Լ.Տրոցկին, Յ.Սվերդլովը և ուրիշներ: Տապալվում է ժամանակավոր կառավարությունը և փոխարինվում է Սովետների 2-րդ Համագումարում կազմավորված նոր իշխանությամբ: Կառավարության խորհրդի կազմում ընդգրկվում են միայն բոլշևիկները և ձախ էսերները, իսկ մնացած կազմակերպությունները հրաժարվում են մասնակցել ապստամբությանը:

 


Հոկտեմբերյան հեղափոխության գնահատականը լայն շրջանակ ունի: Մի մասի համար այն ազգային աղետ էր, որը հանգեցրեց քաղաքացիական պատերազմին և Ռուսաստանում հաստատեց կառավարման տոտալիտար համակարգ: Ուրիշների համար մարդկության պատմության մեծագույն առաջընթաց էր, որը թույլ տվեց հրաժարվել կապիտալիզմից և Ռուսաստանին փրկեց ֆեոդալիզմից:

 

 

Սևակ Գրիգորյան