Գլխացավը չի թողնում կենտրոնանա՞լ: Դրա պատճառով ոչ մի գործ չե՞ք կարողանում անել: Մի շտապեք դիմել դեղերի օգնությանը: Պարզապես ձեր սննդակարգում ընդգրկեք այնպիսի մթերքներ, որոնք կվերադարձնեն լավ ինքնազգացողությունը:

 

Ջուր
Եթե հանկարծակի գլխացավ է սկսում, ապա դրա պատճառը սովորական ջրազրկումը կարող է լինել: Մի բաժակ մաքուր ջուր խմեք, և արդեն մի քանի րոպեից ձեզ համեմատաբար լավ կզգաք:
Մագնեզիում
Ձգտեք ձեր սննդակարգում ընդգրկել մագնեզիում պարունակող մթերքներ: Այն օգնում է ազատել դաշտանի ժամանակ ծագող գլխացավից: Մագնեզիում պարունակվում է արևածաղկի սերմերում, ավոկադոյում, չամիչում, ընկույզում, ինչպես նաև ծովամթերքում:

 

Լոբի
Լոբին օգտակար ճարպերի հիանալի աղբյուր է, որը հակաբորբոքային հատկանիշներ ունի և կանխարգելում է գլխուղեղի բորբոքումը:

 

Բուսական յուղեր
Բուսական յուղերում շատ վիտամին E կա, որը նպաստում է արյան շրջանառության բարելավմանը, կարգավորում է հորմոնալ հավասարակշռությունն ու դանդաղեցնում բորբոքային պրոցեսները:

 

Կոճապղպեղ
Հավանաբար գիտեք, որ կոճապղպեղը հիանալի միջոց է սրտխառնոցի դեպքում: Իսկ գիտե՞ք, որ այն օգնում է նաև գլխացավի դեպքում: Իր հակաբորբոքային պրոցեսների շնորհիվ կոճապղպեղը կարող է բուժել անգամ ամենասարսափելի գլխացավը:

 

Վրեժ Հովսեփյան