Չինաստանի հետ համագործակցության ընդլայնումը շատ կարևոր է ՀՀ տնտեսության զարգացման համար: Այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի և Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան առևտրատնտեսական հարցերով խորհրդական Ուան Շիցայի և առաջին քարտուղար Ուան Շուզենի միջև:
Արմեն Հայրապետյանը ողջունելով հյուրերին ասել է, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և դեսպանատան առևտրատնտեսական հարցերով գրասենյակի միջև ձևավորվել է ակտիվ համագործակցություն, ինչպես նաև կան հետագայում այն
նոր ուղղություններով զարգացնելու բոլոր նախադրյալները:
Կողմերը խոսել են ծառայության նոր ծրագրերի ու հատկապես լաբորատոր կարողությունների զարգացմանն ուղղված քայլերի մասին:

 


Ուան Շիցայը տեխնիկական աջակցության պատրաստակամություն է հայտնել, ինչպես նաև առաջարկել է համատեղ ուսուցման ծրագրեր իրականացնել:
Հարկ է նշել նաև, որ քննարկվել են արտահանմանն ու ներմուծմանն առնչվող հարցեր, անդրադարձ է եղել ալկոհոլային խմիչքների արտահանման գործընթացի կազմակերպմանը' հաշվի առնելով, որ ալկոհոլային խմիչքների վերահսկման լիազորությունը վերջերս տրվել է ծառայությանը:

 

Մարինա Ներսեսյան