Հանրահայտ իսպանացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի՝ Սուրբ ընտանիքի տաճարի կառուցումը Բարսելոնայում կավարտվի 2026-ին:
2016-ին կսկսվի կենտրոնական աշտարակների կառուցումը, որոնք անվանվել են Հիսուս Քրիստոսի, Մարիամ Աստվածածնի, և չորրորդ աշտարակի կառուցումը, որն անվանվել է ավետարանիչների պատվին:
Ճարտարապետ Ժորդի Ֆաուլին, ով երկու տարի առաջ ստանձնել է նախագիծն ավարտին հասցնելու գործը, նշել է, որ այդ աշտարակները դրսից տեսանելի կլինեն 2017-ից սկսած, իսկ ընդհանուր կառուցումը կավարտվի 2020-ին: Ստորև Ձեզ ենք ներկայացնում այս զարմանահրաշ տաճարի լուսանկարները: