Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Ռուսական քաղավիացիայի պատմության մեջ զոհերի թվով ամենամեծ ողբերգությունն է տեղի ունեցել Նոյեմբերի 1- ին, երբ մարդկանց մեծամասնությունը «տոնում» է մահվան «տոնը»՝ Հելոուինը.... Երբեմն թվում է, կյանքը ծիծաղում է մեզ վրա... այսպիսի իրադրություններ ստեղծելով։

 

Խորապես ցավակցում եմ բոլոր ազգականներին. երեխաներ էին ինքնաթիռում, ընտանիքներ, պարզապես Մարդիկ,որոնք ունեին շատ պլաններ, երազանքներ....։(( 224 մարդ . ցավում եմ։

 

Հուսով եմ՝ սա դժբախտ պատահար էր, այլ ոչ տեռակտ, թեև մարդկային զոհերը այս փաստից չեն վերակենդանա։

 

Հ.Գ. Ես օրս եզրափակեցի Սբ.Անանիայի մատուռում. այն շատ է սփոփում ու խաղաղեցնում։

 

Խաղաղ ու անփորձանք գիշեր բոլորիս։