Հրետանակոծությունից վնասվել էին Վազաշենի համայնքային կենտրոնը, Այգեպարի մանկապարտեզը, Բերդավանի երաժշտական դպրոցն ու գեղագիտական կենտրոնը եւ 586 տնտեսություն:

 

 

Կատարված հաշվարկները Տավուշի մարզպետարանի կողմից ներկայացվել էին ՀՀ կառավարություն: Կառավարության որոշմամբ Տավուշի մարզպետարանին 63 մլն 605 հազար 500 դրամ գումար է հատկացվել 586 տնտեսության վնասները փոխհատուցելու համար եւ 2 մլն 425 հազար դրամ գումար՝ Այգեպարի մանկապարտեզի տանիքի վերանորոգման, Վազաշենի համայնքային կենտրոնի եւ Բերդավանի երաժշտական դպրոցի ու գեղագիտական կենտրոնի վնասները վերականագնելու նպատակով: Փաստաթղթային ձեւակերպումներն արդեն ավարտված են, գումարները փոխանցվում են հասցեատերերին նրանց կողմից բացված համապատասխան հաշվեհամարների վրա:

 

 

 

 

 

Տիգրան Խաչիկյան