Հայ առաքելական եկեղեցին դարեր ի վեր եղել է պետականաշինության ակունքներում, ոչ թե սերտաճած է եղել պետությանը, ինչպես հաճախ ընդունված է շրջանառել:
Վերջին շրջանում հայ իրականության մեջ հայտնվել են հակապետական գաղափարներ տարածող կառույցներ՝ աղանդավորական կազմակերպություններ, որոնց թիրախում Հայ առաքելական եկեղեցին է: Այդ կառույցներն ունեն կասկածելի ֆինանսական աջակցություն, նրանց նպատակն է ունենալ հնարավորինս երկպառակտված, տարանջատված ու խեղված հասարակություն:

 


Հոգևորականները կարևոր դերակատարություն ունեն հասարակության կրթական դաստիրակաության և բարոյահոգեբանական զարագացումն ապահովելու գործում: Եկեղեցու և հոգևոր դասի անմիջական մասնակցությունը մեծ է նաև բանակում' հատկապես մարտական ոգին բարձր պահելու համար:
Բանակում ծառայող երիտասարդները շատ հաճախ իրենք են խնդրում, ինչ-որ տեղ նաև նախաձեռնում, որպեսզի ստանան հոգևոր սնունդ, կամ ուղղակի Աստվածաշունչ կարդան: Սա, իհարկե, խոսում է բանակում տիրող հոգևոր դաստիարակության բարձր գիտակցության մասին: Ինչ վերաբերվում է հոգևորականության վարձատրության փաստին, ապա հարկ է նշել, որ այս պարագայում ուղղակի առկա է ընտանիքի խնամքի և կենցաղային տարրական պայմաններն ապահովելու փաստը: Մարդիկ ծառայություն են կրում, որոշ դեպքերում ընտանիքներով տեղափոխվում սահմանամերձ բնակավայրեր, պարզ է, որ դա ծախսեր է ենթադրում (խոսքը բնականաբար կուսակրոն հոգևորականների մասին չէ, ովքեր ընտանիք կազմելու իրավունք չունեն): Ամեն դեպքում, չեմ կարծում, թե սա այն հարցն է, որտեղ պետք է պետությունը տնտեսում անի, քանի որ դրա համար կան շատ ավելի իրական վայրեր:

 


Անկախ այն հանգամանքից, թե հասարակությունն ինչ կարծիք ունի հոգևոր դասի որոշ ներկայացուցիչների նկատմամբ, եկեղեցու դերը պետք է ամբողջական գաղափարի մեջ դիտել այլապես այն իր բուն առաքելությունն ու իրական էֆեկտիվությունը կկորցնի:

 

Արմեն Հովասափյան