Հետախույզի մը հիշատակարանը

Մեր հետախուզական խումբը առաջադրանք է ստանում թշնամու տարածքից առևանգել և մեր կողմը տեղափոխել մի ադրբեջանցու որպեսզի փոխանակենք մեր գերի քաղաքացիների հետ:Խորանալով թշնամու տարածքում մոտ 20 կիլոմետր մեր խումբը դարանակալում է ճամփեզրին:Խմբի անդամներից մի քանիսը գերազանց տիրապետում էին ադրբեջաներենին:Եվ հեռվից երևում է հավանական «զոհը», որ քայլում է դեպի մեզ։

 

Մոտենալով և ազերի զինվորների տեղ դնելով հենց ինձ է բարևում «Ասալամ ալեյքում», պատասխանում եմ բարևին և իր լեզվով հարցնում «Հարա գեդար սան» (ուր ես գնում), որը իմ իմացած ադրբեջաներեն միակ նախադասությունն էր ու երբ թուրքս պատմում վերջացնում է թե ուր է գնում ես կրկին հարցնում եմ «Հարա գեդար սան»:

 

Դե ուրիշ բան չգիտեմ: Եվ, երբ նա գլխի է ընկնում, որ «նի չիստայա» ձենը գլուխն է գցում «Էրմանլար», իսկ մենք գյուղից ընդամենը 100-150 մետրի վրա էինք և շատ արագ և մեծ դժվարությամբ ձեռնաշղթայում ենք, բերանը բինտ խցկում ու հայդա Հայաստան:

 

Ու արդեն Հայաստանում սկսում ենք հարցաքննել «Հայերից ում գիտես»: « Անտառամիջի Պողոսին» պատասխանում է գերին։ Փաստորեն ամբողջ Հայաստանից ինքը գիտեր կամ տալիս էր մի մարդու անուն, որ հարազատ պապս էր: Բացահայտում եմ իմ ում թոռը լինելու փաստը։ Ահմեդը փաթաթվում է, պաչպչում ոնց, որ մի հարազատ էր գտել։

 

Հարցուփորձ է անում պապուցս ու խոստանում «Պողոս դայուն երկու ոչխար և արաղ եմ ղրգելու»: Ահմեդին հանձնում ենք մեր համապատասխան մարմիններին և գնում մեր գործերին: Մի քանի օրից ռացիայով կապնվում ու կանչում են «կենտրոն» և ինձ փոխանցում պապուս հասցեագրված ոչխարները և օղին:Ահմեդը փոխանակման ժամանակ, երբ իրենց կողմից մոտենում էր հարազատ տղան ասում է.

 

«Գնա երկու ոչխար ու արաղ բեր:Տղան մի քիչ շփոթված , բայց կատարում է հոր պահանջը, որ հրաժարվում էր անցնել Ադրբեջան մինչև իր ուզածը չբերեին:«Կտաք Աշոտին, որ տա Պողոս դայում» պատվիրում է Ահմեդը ու անցնում սահմանը: (Դեպքը իրական էր: Փոխված էին միայն գործող անձանց և գյուղի անվանումները):

 

Ապրես Զոհրաբյան