«Քոնթուր Գլոբալ» ընկերությունը առաջիկա 5 տարիների ընթացքում նախատեսում է «Որոտան» ՀԷԿ-երի համալիրում 50 միլիոն դոլար ներդրում կատարել: Ներդրումների թիրախու են էլեկտրամեխանիկական սարքավորումների, որոշ տուրբինների ու գեներատորների, ինչպես նաև տրանսֆորմատորների փոփոխությունը:

 


Փոփոխությունները չեն բերի հզորության ավելացմանը, սակայն դրանք կավելացնեն օգտակար գործողությունների գործակիցը: Ի վերջո ներկա սարքավորումների զգալի մասը մաշվել է և հնացել:
Եվս մեկ կարևոր փաստ «Որոտան» ՀԷԿ-երի համալիրի վերաբերյալ: Բոլոր հիդրոկառույցները, պատվարները և թունելները ընկերությանը տրվել են կառուցապատման իրավունքով, և ըկերությունն այն վաճառելու իրավունք չունի:

 


Վերը նշված ընկերությունը վերջին տաս տարիների ընթացքում ձեռք է բերել մոտ 40 նմանատիպ օբյեկտներ աշխարհի 22 զարգացող երկրներում: Մեր երկրի ներդրումային դաշտի դրական միտումը ստիպեց այդ ընկերությանը ներդրումներ կատարել նաև Հայաստանում:

 

 

Նարեկ Սարգսյան