Պատժամիջոցների վերացումից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը բիզնեսի տեսանկյունից դարձել է առավել գրավիչ պետություն:
Ինչպես գիտենք, Հայաստանը այն երկներից էր, որը պահպանեց իր հարաբերությունները Իրանի հետ անգամ պատժամիջոցների ընթացքում: Ինչպես ասում են ՝ եկել է բերքը հավաքելու ժամանակը:

 


Ներկայումս ընթանում են հայ-իրանական գազատարի երրորդ խողովակի աշխատանքները: Եթե մինչ այժմ երկու գծերի շնորհիվ հնարավոր է եղել ներմուծել 450 մլն. խորանարդ մետր գազ, ապա նոր գծի կառուցումից հետո հնարավոր կլինի այդ թիվը հասցնել 2 մլրդ.-ի:
Պետք է նշել որ 107 մլն. եվրո արժողությամբ այս ծրագիրը ամբողջովին ֆինանսավորվում է Իրանի կողմից: Իսկ ո՞րն է Իրանի թիրախային շահագրգռվածությունը մեր երկրում:
Այսօր Հայաստան է ժամանանում Իրանի առաջին փոխնախագահը: ՀՀ վարչապետի հրավերով ժամանող իրանական պատվիրակությունը վաղը մասնակցելու է բիզնես ֆորումի:

 


Հայաստանի ԵԱՏՄ-ի անդամ լինելը շատ կարևոր է Իրանի համար: Մեր երկիրը կարող է «տնտեսական կամուրջ» հանդիսանալ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև: Ի դեպ, այդ հարցը քննարկվելու է նոյեմբերի 30-ին. Հայաստանում սպասվելիք ԵԱՏՄ վարչապետերի այցի ընթացքում:

 

 

Նարեկ Սարգսյան