Երեկ տարածվեց տեղեկատվություն, որտեղ նշվում էր, թե ԻՊ ղեկավար Աբու Բաքր Ալ-Բաղդադիի շարասյան վրա Իրաքի օդուժը ավիահարվածներ է հարվածել: Բոլոր աղբյուրները ոչ մի խոսք չէին ասում այն մասին, թե ԻՊ առաջնորդը զոհվել է, վիրավորվել, թե՞ առհասարկ ոչինչ չի պատահել:
Բայց հետաքրքիրն այն է, որ այս լուրը սկսվեց շրջանառվել Իրաքում՝ ԻՊ-ի կենտրոնակայաններին 3 ավիահարվածներ հասցնելու տեղեկատվության հետ զուգահեռ:

 


Այսօր հրապարակել էի Իրաքի տարածքում ռադիկալ իսլամիստների կենտրոնակայաններին հարվածելու կադրերը, որոնք հրապարակվել էին Իրաքի պաշտպանության նախարարության կայքում, սակայն ոչ մի նյութ տեսանյութ չկար Իրաքի ՊՆ կայքում, որտեղ խոսվում էր Ալ-Բաղդադիի ավտոշարասյանը ռմբակոծելուց: Ընդհանրապես ավտոմեքենաներին հարվածելու կադրեր չկային:

 


Սա վկայում է այն մասին, որ եթե ինչոր հարված լիներ ԻՊ ղեկավարի շարասյանը, ապա 3 շենքերի ռմբակոծությանը զուգահեռ Իրաքի պաշպանության նախարարությունը կհրապարակեր նաև այդ կադրերը: Նամանավանդ, եթե իրաքցիները ռմբակոծեին ԻՊ ղեկավարին, ամբողջ իրաքյան պաշտոնական աղբյուրները կխսեին ու կցուցադրեին ինչ որ կադրեր տեղեկատվությունն ապացուցելու համար:

 


Ռուբեն Խաչատրյան