Հիմա մենք մեր վրա սևով սպիտակի վրա խաչ ենք քաշելու, թե վերջապես խորը քնից արթնանալու ենք: Հայաստանի Հանրապետության քաղաքացուն մնում է միասնաբար դեկտեմբերի 6-ին Ո՛Չ ասել սահմանադրական փոփոխություններին և Հայաստանի համար ոչ թե բռնատիրություն հաստատել, այլ Ո՛Չ ասելով՝ ճանապարհ բացել դեպի ժողովրդավարություն: Սա ոչ թե սահմանադրական փոփոխություն է, այլ նոր սահմանադրություն... Երկրում երկու ժամկետ անլեգալ նախագահ լինես ու միլիարդների կարողություն ունենաս. նորմալ երկրում այդ նախագահին ուղղակի կախաղան կհանեին, ունեցվածքը՝ կպետականացնեին...

 

Հիմա էլ, սահմանադրական բարեփուխումների ֆոնին Սերժ Սարգսյանը հիմնում է կուսակցապետություն, այսինքն սահմանադրության բարեփոխումները ոչ թե տանում է ժողովրդավարության, այլ դեպի բռնատիրություն... Մենք չենք կարողանում համազգային մեկ գաղափարի շուրջ համախմբվել: Ամեն ինչի կաստայական վերաբերմունք ենք ցուցաբերում: Դրա համար էլ այսօր մեզ, ինչպես ուզում՝ ծռում են... Ուստի հորդորում եմ, եթե մինչև դեկտեմբերի 6-ը ոչինչ չփոխվի ու կրկին սպասենք այդ չարաբաստիկ օրվան, իշխանությունները ամեն բան անելու են կեղծելով, անարգելով, խաբելով ՀՀ քաղաքացուն, որպեսզի իր ուզածին հասնի... Ուստի Ո՛Չ սահմանադրական բարեփոխումներին:

 

Արթուր Հայրապետյան