Լիլիթ Ասատրյանը Facbook սոցցանցի իր էջում գրել է.

 

 

«Այսօր մասնակցեցի Երևանի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածում կազմակերպված «Քարե կոթողների ժամանակագրությունը» սեպագրերի բացօթյա ցուցադրությանը, որտեղ Հին Ջուղայի խոնարհված խաչքարերի կրկնօրինակների կողքին ցուցադրվեցին Արևմտյան Հայաստանում՝ Տուշպայում (Վան), Տիգրանակերտում և այլ քաղաքներում հայտնաբերված մի շարք սեպագիր անձանագրությունների կրկնօրինակներ՝ գիտական մեկնաբանությամբ, թարգմանությամբ։

 

 

Իսկապես մեծ բավականություն ստացա, բացի ուսուցողական մեծ նշանակությունից՝ ցուցադրությունը նաև այժմեական մեծ արժեք ունի, որովհետև առաջին անգամ հնարավորություն ստացա ոչ միայն անձնապես ծանոթանալու թանկարժեք ցուցանմուշներին, այլև մատչելի լեզվով հասկանալու նրանց բովանդակությունն ու պատմությանը փոխանցված մեսիջները՞

 

Շնորհակալ եմ Երևանի քաղաքապետարանին՝ բացառիկ ցուցադրության համար և հույս ունեմ, որ նմանատիպ ցուցադրությունները կլինեն շարունակական»