ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը իր ֆեյսբության էջում գրում է.

 

 

««Երևանս..

 

Ջերմ ու բարի քաղաքս, լուրջ ու զվարճալի քաղաքս, իմաստուն և թեթև քաղաքս, հազարամյակների խորքից եկած երիտասարդ ժպիտդ ջերմացնում է բոլորիս հոգիները։

 

 

Տոնդ շնորհավոր, գեղեցկուհիս։ Կանգուն մնա։ Ծաղկիր միշտ, ինչպես այսօր ես ծաղկում, շենանում, փայլում և շողշողում։
Տոնդ շնորհավոր, հպարտս։ Սիրիր բնակիչներիդ և հյուրերիդ, ինչպես մենք ենք քեզ սիրում՝ անսահման։ Շարունակիր զարմացնել քո գրեթե 3 հազարամյա պատմությամբ և նորանոր գեղատեսիլ անկյուններով։ Եղիր միշտ այնպիսի ապահով ձեռքերում, ինչպիսիններում հիմա ես, և թող բոլոր ժամանակների քո քաղաքագլուխները քեզ սիրեն այնպես, ինչպես հիմա է։

 

 

Տոնդ շնորհավոր, միակս։ Դու այն քաղաքն ես, որ այսօր միավորում ես մեզ, աշխարհասփյուռ հայերիս, յուրաքանչյուրիս սիրելով առանձին և բոլորիս միասին։

 

 

Տոնդ շնորհավոր, ուրախս։ Արդեն ոչ միայն իմ անունից, այլ նաև նոր երևանցու, քո նոր բնակչի՝ իմ փոքրիկ Արիանայի կողմից»