Հոկտեմբերի 8-12-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվում են 2015թ. սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնություններն, որոնց մասնակցում են նաև ՀՀ հավաքականները: Ինչպես հայտնում են սամբոյի ՀՀ ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, մրցավայր է գործուղել Հայաստանի 13 մարզիկ, 2 մարզիչ: Լատվիա մեկնած ՀՀ պատվիրակությունը ղեկավարում է սամբոյի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: Գոտեմարտերը կկայանան հոկտեմբերի 9, 10, 11-ին: Մեդալների 40 հավաքածուի համար կպայքարեն շուրջ 4 տասնյակ պետության մարզիկներ: Առաջնության առցանց հեռարձակումը հնարավոր է դիտել sambo-fias.org կայքով:

 


Ինչպես տեղեկանում են մարզաձևի ՌԴ-ի ֆեդերացիայի պաշտոնական կայքից, ստուգատեսին մասնակցող Ռուսաստանի հավաքականների կազմերում ընդգրկվել են ու առաջնություններին այդ երկրի մարզական պատիվն են պաշտպանելու մի խումբ հայազգի սամբիստներ: Այսպես, պատանինների մրցաշարում ՌԴ-ի ընտրանու կազմում իրենց վարպետությունը կցուցադրեն ու աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարեն Կրասնոդարի երկարամասի ներկայացուցիչներ ՝ Էդուարդ Մուրադյանը (48կգ),Ռուդոլֆ Յավրումյանը (52կգ), և Վլադիմիր Մնացակնայանը (56կգ ), իսկ երիտասարդների մրցաշարին էլ մասնակցելու են ՝Արկադի Գևորգյանը (57կգ), Նիժիգորդայն մարզ և մոսկվացիԳելա Ամարյանը (62կգ ):

 


Ըստ մրցաշարի ժամանակացույցի այսօր՝ հոկտեմբերի 9-ին Լատվիայի ժամանակով ժամը 10-իցսկսվել են յուրաքանչյուր տարիքային խմբի աղջիկների և տղաների 3-ակակ քաշայաին կարգերի նախնական փուլերի մենամարտերը:Նկատենք ,որ այսօր մեդալներ են խաղարկվում ՝ կրստեր տարիքի աղջիկների ՝40,52 և 65, պատանիների ՝ 48, 60և75, ավագ տարիքի աղջիկների ՝ 44,56,68 ,և երիտասարդների ՝ 48,62և82կգ քաշային կարգերում:
Երեկոյան ժամը 17-20-ը տեղի կունենան վերոհիշյալ քաշային կարգերի եզրափակիչները , բացման հանդիսավոր արարողությունն ու այսօրվա 12քաշային կարգերի մրցանակակիրների պարգևատումը:


Արամ Ուգուջյան