Աշխարհը խաչի վրա տեսավ մարդկության փրկությունը, իր փրկությունը, իսկ մարդկությունը խաչով գտավ իր հոգու խաղաղությունը… Մարդն առանց մարդասիրության առ ոչինչ է, ինչպես որ աղոթքն առանց գործի և զոհողության... Տխրությունը, ինչպես և ուրախությունը բնությունն է մարդկային, ով չի ստրկացնում մարդուն, ով մարգարեներ է հյուսում անսխալ բառերով... Ես չեմ վախեցել իմ ճամփեքին եղած խանդակներից... չունեմ գաղտնի մտքեր. պետք է նայել հոգուդ ու տեսնել, որ կարելի է հպարտանալ արածով ու... չկարմրել... Դա ընդմիշտ է: Ծուխը դուրս է գալիս հորս սիգարից, բայց հետ չի վերադառնում: Հնարավոր չէ ժամանակը հետ տալ: Դա ընդմիշտ է: Ահա թե ինչու ընտրություն կատարելը այդքան դժվար է: Պետք է ճիշտ ընտրություն կատարել և քանի որ դու դեռ ընտրություն չես կատարել, ամեն ինչ աշխարհում հնարավոր է:

 


Վախկոտների համար տեղ չկա երջանկության համար... որտեղ հապաղելն այնքան օգտակար չէ, որքան զայրույթի պահին:
Ես մի ծառ եմ, քամու տակ հանգիստ գնում ու հետ եմ գալիս, ով հասցրեց կտեսնի քամու տակ պարող մարդուն, ով կախվել է ծառին՝ խաղում է... Փոշին մտել է կոկորդս, խուտուտ է տալիս, ես անթաքույց հետևում եմ մարդկանց: Այժմ նրանցից երկուսը նստել են ծառի տակ, լկստվում են... հարբուխը ամեն բան խառնում է իրար, ես մի լավ վերևից ծիծաղում եմ... վայր ընկնում... ընկնում եմ նրանց գիրկը: Աղջիկը ձեռքը տանում, բռնում է, ծառից ընկած տերևը: Այժմ ես մենակ չեմ... Մի ժամանակ ես ծառ էի, հիմա տերև... տերևը չորացել է շրջանակի մեջ...
-Բարև, ծառ: Մեկը ներքևից ինձ է հարցնում, ձայն չեմ հանում, որովհետև ինձ ուզում են կտրել... Մարդը հատեց ծառը... ես էլ չկամ...

 

 

 

Արթուր Հայրապետյան