Facebook-ը մոտ ապագայում հավանաբար «հավանելը» կփոխարինի հույզերի նշաններով: Այս մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայտնել է TechCrunch պարբերականը:

 

 

Պարբերականի տեղեկությունների համաձայն' նոր նշանների թեստավորումը կմեկնարկի Իռլանդիայում և Իսպանիայում: «Հավանելու» կողքին կհայտնվեն «սիրեցի» (love), «հա-հա» (haha), «յայ» (yay), «ուաու» (wow), «տխուր» (sad) и «ջղային» (angry) նշանները.

 

 

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը սեպտեմբերի 15-ին հայտարարել էր, որ այսուհետ այն կունենա այդքան սպասված dislike' (չհավանել) կոճակը: Նա նշել էր, որ Facebook-ը շատ մոտ է այդ գործառույթի թեստավորմանը և դեռևս 2009 թվականից, երբ նոր ոճի like կոճակը թողարկվեց, որոշ օգտատերեր սկսեցին պահանջել նաև dislike գործառույթը: