20-ՐԴ ԴԱՐԻ N1 ԼՐՏԵՍԸ
Լեոպոլդ Տրեպպեր (1904 – 1982)

Լեհաստանում' հրեական ընտանիքում ծնված Լեոպոլդ Տրեպպերը, Երկրորդ աշխարհամարտի տարիներին Եվրոպայում ղեկավարել է ԽՍՀՄ հետախուզական ցանցը, սակայն ավելի ուշ պարզվել է, որ նա եղել է կրկնակի գործակալ՝ ում ծառայություններից հավասարապես օգտվել են թե' ռուսները, թե' գերմանացիները: Նրա ստեղծած հետախուզական ցանցը կոչվել է «Կարմիր կապելլա»:

 

Դրանում ընդգրկված էին անգամ եւրոպական մայրաքաղաքների մարմնավաճառուհիները: Տարբեր կեղծանուններով հայտնի այս գործակալին անվանել են աշխարհի ամենահարուստ լրտեսը, նաեւ 20-րդ դարի N1 լրտեսը: Նա ստեղծել է կոմերցիոն «տանիք»' ընկերության տեսքով եւ զենք է մատակարարել ինչպես ֆաշիստներին, այնպես էլ հակաֆաշիստական դաշինքի երկրներին:

 

Երկու անգամ «բեմադրել է» սեփական մահը, փախել ֆաշիստական գերությունից, վերածնվել նոր անուն-ազգանուններով, տասը տարի (1945-1955թթ.) անցկացրել խորհրդային բանտում եւ «անհետ կորել» դեպի ազատություն: Անցնելով Լեհաստան' ստացել է քաղաքացիություն եւ ԽՍՀՄ քթի տակ գլխավորել Հրեական մշակութային ընկերությունը, որն իրականում ավելի շատ ներգրավված էր քաղաքական խնդիրների մեջ: 1973-ին Իսրայելում հրատարակել է ինքնակենսագրությունը' «Մեծ խաղը» անունով:

ՀԳ - Քչերին է հայտնի, որ նա ԽՍՀՄ-ին զգուշացրել է գերմանական ներխուժման մասին, բայց Ստալինն անտեսել է այն:

 

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ